Առողջապահություն 3.2012
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է, բայց երբ այն հասնում է պրոֆեսիոնալ մակարդակի, դժվար թե մեկը մյուսին լրացնեն: Ասածս գուցե որոշ առումով հակասում է տարածված կարծիքին, թե սպորտը առողջության գրավականն է, սակայն երբ անմնացորդ նվիրվում ես սպորտին, առաջնայինն արդեն դառնում է լավ մարզիկ լինելը, արդյունքում անխուսափելի են վնասվածքներն ու դրանց հետևանքները:
Ծանրամարտն ավելի շատ հատուկ է տղամարդկանց, չնայած քիչ չեն նաև կին մարզուհիները. ինչու՞ ընտրեցիք այդ մարզաձևը և ինչպիսի՞ն էր ընտանիքի արձագանքն այդ հարցում:
- Եթե ուժեղ կին ես, ինչո՞ւ չփորձես, կամ ո՞վ է որոշել, որ ծանրամարտը տղամարդկանց մենաշնորհն է: Ընտանիքս լինելով ավանդապաշտ, հայկական մտածելակերպի ջատագով, հիացմունքով ու ոգևորությամբ չընդունեց ծանրամարտիկ դառնալու որոշումս: Քանի որ նպատակս զուտ կամակորությունը չէր, կարողացա հաղթահարել դժվարությունները. արդյունքն աշխարհի չեմպիոնի տիտղոսն է: Սպորտով ես ապրում եմ: Մինչ ծանրամարտը, դեռ փոքր տարիքում զբաղվել եմ նաև ակրոբատիկայով:
Ծանրամատիկ լինելն ամենևին չի խանգարում կանացի լինելուն, լավ կին և ապագայում նաև մայրիկ դառնալուն:
Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ եք զգում ու մտածում հաղթական ձողը բարձրացնելիս և պատվո հարթակին կանգնելիս:
- Ծանրաձողին մոտենալիս միայն բարձրացնելու մասին եմ մտածում, իսկ ահա պատվո հարթակին կանգնելու պահին տեսնում եմ յուրաքանչյուր հայի հուզված ու հպարտ հայացքը:
Վերջին վնասվածքից հետո ինչպիսի՞ մարզավիճակում եք հիմա, և արդյո՞ք պատրաստ եք վերադառնալու մեծ սպորտ:
- Եվս երկու տարի և լիովին պատրաստ կլինեմ վերադառնալու սպորտային կյանքին: Ճիշտ է, ողնաշարային վնասվածքները, որպես կանոն, բավական լուրջ և մտահոգիչ են, ուստի խիստ հետևողական եմ ապաքինման ընթացքին և դեռ մեկ անգամ էլ պիտի վիրահատվեմ:
Ծանրությանն այդքան թեթև նայող Նազիկ Ավդալյանն իր բազկի ուժն օգտագործու՞մ է, արդյոք, առօրյա կյանքում:
- Կենցաղային գործերում երբեմն օգտագործում եմ ձեռքիս ուժը, բայց ոչ միշտ, տանը նախ ես կին եմ, հետո նոր մարզիկ: Անհրաժեշտության դեպքում օգնում եմ մարդկանց. եթե կարող եմ, ինչո՞ւ չօգնեմ, չնայած վիրահատությունից հետո ծանրություններ բարձրացնելը ինձ հակացուցված է:
«Առողջ մարմնում` առողջ հոգի»,- ինչպե՞ս է դա ընկալվում աշխարհի չեմպիոնի կողմից:
- Ինձ հետ կհամաձայնվեն գրեթե բոլոր մարզիկներն, անկախ սպորտաձևից, որ սպորտը փոխում է մարդուն, այն ստիպում է լինել կարգապահ, նպատակասլաց, պատասխանատու, կերտում է կամքի ուժ և աշխարհայացք: Կարծում եմ սրանք են առողջ հոգի ունենալու նախադրյալները, ըստ այդմ էլ համաձայն եմ «Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտության հետ:
Սպորտային ո՞ր բարձունքն է Ձեզ համար դեռևս չհաղթահարված: Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունեք:
- Սին երազանքներով չեմ ծանրաբեռնում ինձ, փորձում եմ երազանքներս նպատակների վերածել ու հասնել դրանց իրագործմանը: Սպորտային երազանք է օլիմպիական չեմպիոնի տիտղոսի նվաճումը, որին հասնելու համար ապաքինումից հետո լուրջ քայլեր եմ ձեռնարկելու:
Ցանկալի է իմանալ, թե սպորտից զատ ինչո՞վ է սիրում զբաղվել Նազիկ Ավդալյանը:
- Շատ եմ սիրում բնության գրկում լինել, սիրում եմ նաև ասեղնագործել, կարդալ: Վերջերս ընթերցեցի ռուս գրող Մ. Բուլգակովի ՙՎարպետը և Մարգարիտան՚ վեպը: Ես նաև ուսանող եմ, իրավաբանական կրթություն եմ ստանում, սակայն ինձ համար առաջնայինը սպորտն է:
Կցանկանայի՞ք սպորտում տեսնել Ձեր ապագա բալիկներին, մասնավորապես` դստերը:
- Եթե բալիկներս, հատկապես աղջիկս, ցանկանան դառնալ ծանրամարտիկ, ապա դրանում ես ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում: Կարևորն այն է, որ լավ մարզիկ լինեն և իրենց ընտրության հարցում` հաստատակամ: Երջանիկ է այն մարդը, ով գիտակցում է, որ ճիշտ ուղի է ընտրել: Ես չեմ զղջում ընտրածս ճանապարհի համար, ցանկանում եմ, որ բալիկներս նույնպես չզղջան մասնագիտություն ընտրելու հարցում:

Կարդացեք նաև

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...


Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...


Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...


«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...


Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն